«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում «Լեսթերի» հետ ոչ-ոքին (1:1).
«Սա, հավանաբար, արդար արդյունք է: Մենք մի քանի կարևոր կորուստներ ունեցանք, բայց թիմը ֆանտաստիկ էր տրամադրված։
Մենք խաղացինք այլ մշակույթ ունեցող մրցակցի դեմ, այլ ինտենսիվությամբ։ Դիմակայության հաղթողի վճռականությունը Հռոմ տեղափոխելը լավ արդյունք է մեզ համար։ Չեմ ասում, որ հեշտ է լինելու, բայց լավ է նման արդյունքով տուն գալը։
Ոչ ոք չի հավատա, որ սա Կոնֆերենցիաների լիգայի խաղ էր: Շնորհակալություն մրցաշարին, որ ունի այսպիսի խաղեր և նման մակարդակի մրցավար։ Այս խաղը չափազանց լավն էր Կոնֆերենցիաների լիգայի համար»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։