Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով, հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Արքայական ակումբը» կարող է վաճառել կիսապաշտպան Տոնի Կրոսին և պայմանագիր կնքել երկու կիսապաշտպանների՝ Օրելիեն Չուամենիի (Մոնակո) և Պոլ Պոգբայի (Մանչեսթեր Յունայթեդ) հետ։
Հիշեցնենք, որ Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2016 թվականին «Յուվենտուսից»: Տրանսֆերի արժեքը կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո:
29-ամյա կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: