59-ամյա նիդերլանդցի մասնագետ Ռոնալդ Կումանը կարծիք է հայտնել, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան իրեն բավականաչափ չի աջակցել, երբ վերջինս հանդիսանում էր կապտանռնագույնների գլխավոր մարզիչը.
«Այն, ինչ ինձ դուր չէր գալիս «Բարսելոնայում», դա այն էր, որ ակումբի նախագահը մշտապես հրապարակայնորեն իր թերահավատությունն էր հայտնում իմ աշխատանքին: Ես կարծում եմ, որ մեր առանձնազրույցում նման բանը թույլատրելի կլիներ, բայց հանրության առջև դուք միշտ պետք է աջակցեք ձեր մարզչին:
Դուք չեք կարող մարզչին մեղադրել, որ «Բարսելոնան» կորցրել է իր ԴՆԹ-ն: Ինձ հետ ակումբը հաղթել է Իսպանիայի Գավաթում և հիանալի ֆուտբոլ է ցուցադրել: Միշտ ամեն ինչ կախված է ֆուտբոլիստներից, որոնց դուք ունեք, իսկ հիմա «Բարսան» չի կարող պայմանագիր կնքել լավագույնների հետ»,- Կումանի խոսքերն է փոխանցում ESPN-ը: