Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Լեսթերը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Ռոմայի» հետ՝ 1-1։
Հենրիխ Մխիթարյանն այսօր հերթական անգամ մասնակցեց «աղվեսների» դեմ խաղին։ Նա «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և փոխարինվեց հանդիպման 57-րդ րոպեին։
Հայ ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում արդեն 8 անգամ հանդիպել է «Լեսթերի» հետ՝ 4 հաղթանակ, 2 ոչ-ոքի և 2 պարտություն։
Այս հանդիպումներից ամենահիշարժանը «Յունայթեդի» կազմում «Քինգ Փաուեր» մարզադաշտում խաղն էր: 2017 թվականի փետրվարի 5-ին ՄՅՈՒ-ն հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթեց Անգլիայի չեմպիոններին։ Հենրիխը «Լեսթերի» դեմ խաղում նախ գոլ խփեց 42-րդ րոպեին, իսկ հետո գոլային փոխանցում կատարեց 49-րդ րոպեին։