«Լեսթերի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հարցազրույց է տվել «Ռոմայի» հետ հանդիպումից առաջ։ Մրցակիցները կպայքարեն Կոնֆերենցիաների լիգայի կիսաեզրափակիչում։
«Ժոզեն յուրահատուկ մարզիչ է. նա ներկայիս սերնդի լավագույն մարզիչներից մեկն է։ Ժամանակին նրան էր, որին բացարձակապես բոլորն էին նայում։ Շատ ասպեկտներ կան նրա աշխատանքում. դա առաջին հերթին խաղացողների հետ լավ աշխատանքն է, տակտիկական պահերը։
Ես հիանում եմ նրանով: Նա մեծագույններից է, ապացուցելու այլ բան չունի։ Մոուրինյուն իր բնույթով հաղթող է։
Մենք պետք է շատ աշխատենք հաղթելու և եզրափակիչ դուրս գալու համար։ Մենք պետք է շատ լավը լինենք։ Մրցակիցն ունի ականավոր մարզիչ և ֆանտաստիկ խաղացողներ յուրաքանչյուր գծում»,- մեջբերում է Ռոջերսին Football Italia-ն: