«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատրաստ է աշխատավարձի նվազեցման գնալ, որպեսզի մնա ակումբում, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի փոխանցմամբ, Դեմբելեն մտադիր էր այս ամառ հեռանալ «Բարսելոնայից», բայց ֆուտբոլիստի գործակալ Մուսա Սիսոկոն չորեքշաբթի օրը հանդիպել է ակումբի ներկայացուցիչների հետ, որպեսզի հարձակվողը երկարաձգի պայմանագիրը կատալոնացիների հետ:
Ուսման Դեմբելեն 2017 թվականից է հանդես գալիս «Բարսելոնայում»: