Չեմպիոնների Լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման 11-մետրանոց հարվածով գրավեց անգլիական ակումբի դարպասը՝ հարվածն իրականացնելով Պանենկայի ոճով։
Ֆրանսիացի հարձակվողը խոսել է այդ 11-մետրանոցի մասին։
«Բոլոր դարպասապահները գիտեն, թե ինչ ոճով եմ իրացնում 11-մետրանոց հարվածները, այդ պատճառով որոշեցի նոր ոճով իրացնել։ Իմ իրացրած հարվածը շատ «սառնասիրտ» ստացվեց»,- նշել է Բենզեման։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հաղթեց 4-3 հաշվով, իսկ Բենզեման խփեց «Ռեալի» գոլերից երկուսը։