«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիով»: Նման տեղեկություններով է կիսվում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հաղորդվում է, որ «Չելսին» ուղարկել է իր սկաուտներին՝ անձամբ դիտելու Տորեսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Լիվերպուլի» դեմ խաղում:
Aմռանը Պաու Տորեսին ձեռք բերել ցանկացողները «Վիլյառեալին» պետք է վճարեն 55-60 միլիոն եվրո փոխհատուցում։ «Դեղին սուզանավերի» պաշտպանին, բացի «Չելսիից», ցանկանում են ձեռք բերել նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։