«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ձեռք բերել յոթ խաղացողի, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը ցանկանում է թիմում տեսնել նոր դարպասապահ, կենտրոնական պաշտպան, երկու եզրային պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան և երկու հարձակվող։
Սպասվում է, որ «Բարսելոնան» ազատ գործակալի կարգավիճակով ձեռք կբերի «Չելսիի» պաշտպան Անդրեաս Քրիստենսենին և «Միլանի» կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին:
Այս դեպքում կատալոնացիները ստիպված կլինեն բաժանվել ներկայիս խաղացողներից մի քանիսից։ Այդ ցուցակում են դարպասապահ Նետուն, պաշտպաններ Դանի Ալվեշը, Կլեման Լանգլեն, Սամուել Ումտիտին, Օսկար Մինգեսան, Սերխի Ռոբերտոն և Սերժինյո Դեստը, կիսապաշտպաններ Ադամա Տրաորեն, Ֆիլիպե Կոուտինյուն, Միրալեմ Պյանիչը, Ֆրանցիսկո Տրինկաուն և Ալեքս Կոլադոն, հարձակվողներ Ուսման Դեմբելեն, Մեմֆիս Դեպայը և Մարտին Բրեյթվեյթը։