«Բարսելոնայի» պաշտպան Սերժինյո Դեստը վնասվածք է ստացել Լա լիգայի 21-րդ տուրի՝ «Ռայո Վալեկանոյի» դեմ հետաձգված խաղում (0:1):
Կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ամերիկացու մոտ ախտորոշվել է աջ ազդրի կիսաթենդիոզ մկանի վնասվածք։
Լա լիգայի 33–րդ տուրից հետո կատալոնյան թիմը 63 միավորով երկրորդն է։