Լա Լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Բարսելոնան» 0-1 հաշվով պարտվեց «Ռայո Վալեկանոյին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնացիների կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։
«Մեզ համար շատ դժվար են ստացվում տնային հանդիպումները։ Սկսել ենք շատ գոլեր բաց թողնել։ Մրցակիցները հետ են քաշվում և խաղում արդյունքի համար։ Նրանք մեր դեմ խաղերում բավականին մեծ վստահություն են ձեռք բերել։
Երբ դու բավարար կերպով չես կարողանում արդյունավետ գործել հարձակման և պաշտպանական գծերում, այս ամենը ավելի դժվար է դառնում»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում AS-ը։