«Բարսելոնան» դիտարկում է «Սևիլիայի» կիսապաշտպան Էրիկ Լամելային ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հայտնում է goal.com-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը դիտարկում է 30-ամյա արգենտինացու թեկնածությունը, տրանսֆերը կարող է կայանալ այս ամռանը։
Այս մրցաշրջանում Լամելան բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ «Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողով: