«Բարսելոնայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը պատմել է, թե ինչպես է փոխվել իր կարգավիճակը Չավիի գալուց հետո.
«Ես միշտ գիտակցում էի, որ ցանկանում եմ մրցաշրջանն ավարտել «Բարսելոնայում»: Իհարկե երբ ես նոր էի տեղափոխվել «Բարսա», ոչ ոք չէր կարող ենթադրել , թե իմ ներդրումն ինչպիսին կլինի թիմում:
Ես որոշեցի մնալ և շարունակել պայքարը: Այդ մասին խոսեցի Չավիի հետ: Նրա հետ բոլորս սկսեցինք զրոյից: Ես էլ հնարավորություն ունեցա իմ ունակությունները ցուցադրելու»,- ասել է դե Յոնգը: