«Ատլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պոլը գոհ չէ մադրիդյան ակումբում և ցանկանում է վերադառնալ Իտալիա։ Այս մասին հայտնում է goal.com-ը:
Ըստ աղբյուրի, կիսապաշտպանը, ով նախորդ ամառ «Ուդինեզեից» տեղափոխվել է իսպանական ակումբ, կարող է տեղափոխվել «Ինտեր»։
Դե Պոլն այս մրցաշրջանում Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 43 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։