Բասկետբոլի Հայաստանի Ա Լիգայի կանոնավոր առաջնության «Էրեբունի»-«Երևան» հանդիպումն անավարտ է մնացել:
Խաղի ավարտից 3 րոպե 31 վայրկյան առաջ «Երևանի» գլխավոր մարզիչը դժգոհ մնալով մրցավարական գործողություններից, հորդորել է իր բասկետբոլիստներին ավարտել խաղը:
Խաղն ավարտվել է 92:74 հաշվով՝ «Էրեբունիի» հաղթանակով: Կարգապահապական կոմիտեն կորոշի «Երևանի» պատիժը:
Խաղի ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Էրեբունիի» բասկետբոլիստ Մարշալ Բենեթը, որը վաստակել է 25 միավոր, 4 անգամ տիրել օղակից հետ եկած գնդակին ու կատարել 5 արդյունավետ փոխանցում։