«Բարսելոնան» ցանկանում է, որ վինգեր Ուսման Դեմբելեն մնա թիմում: Ինչպես հայտնում է Sky Sports-ը, կատալոնական ակումբի ղեկավարները մայիսին ևս մեկ հանդիպում կանցկացնեն ֆրանսիացու գործակալների հետ։ Ուսմանը շատ գոհ է Չավիի գլխավորությամբ աշխատանքից, ուստի պատրաստ է լսել «Բարսայի» նոր պայմանագրի առաջարկները։
Թեև սպասվում է, որ բանակցությունները կվերսկսվեն մայիսին, նշվում է, որ Դեմբելեն մրցաշրջանի ավարտին միայն վերջնական որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ:
Չավին «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտային ասել է, որ Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգումը իր համար առաջնահերթություն է: Ըստ աղբյուրի՝ մարզիչը ֆրանսիացուն համարում է թիմի նոր առաջատարը։ «Կադիսի» հետ խաղից հետո Չավին «Բարսայի» խաղացողներին ասել է, որ նրանք օրինակ վերցնեն Դեմբելեից։
Մարզիչը շատ ջերմ հարաբերություններ ուներ խաղացողի հետ։ Ֆրանսիացու գործող պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է ամռանը։