Տոգոյի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էմանուել Ադեբայորը կարիերան կշարունակի Պարագվայի առաջնությունում:
Ֆուտբոլիստը համալրել է «Օլիմպիա» ակումբի շարքերը, որտեղ հանդես է գալիս նաև Պարագվայի հավաքականի նախկին հարձակվող Ռոկե Սանտա Կրուզը: Ադեբայորն ու Կրուզը միասին խաղացել են «Մանչեսթեր Սիթիի» կազմում՝ 2009-2012 թթ-ին:
35-ամյա Ադեբայորի վերջին ակումբը եղել է թուրքական «Կայսերիսպորը»: