«Բավարիայի» հարձակվող Սերժ Գնաբրին կարող է տեղափոխվել Իսպանիա։ Այս մասին հայտնում է sport.es-ը:
Գերմանական ակումբը դեռ չի կարողանում համաձայնության գալ 26-ամյա վինգերի հետ նոր պայմանագրի շուրջ։ Ֆուտբոլիստի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Diario Sport-ը պնդում է, որ Գնաբրիի ծառայություններով հետաքրքրված ակումբներից մեկը Մադրիդի «Ռեալն» է։
























































