«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է կատալոնական ակումբի առաջիկա նպատակների մասին։
«Ներկայիս իրավիճակը այնքան էլ չի համապատասխանում մեր սպասելիքներին, բայց մաթեմատիկորեն շանսեր ունենք և պետք է պայքարենք։ Առջևում յոթ «եզրափակիչ» ունենք և պետք է փորձենք մրցաշրջանն ավարտել հնարավորինս լավ արդյունքով։
Առաջնությունը հաղթելը դժվար կլինի։ Մենք պետք է մնացած խաղերում հաղթենք, որ կարողանանք մասնակցել Չեմպիոնների Լիգային»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։