Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, պատասխանելով ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հնարավոր ձեռքբերման մասին հարցին, խոսել է իսպանական թիմի ապագայի մասին։
«Այս ակումբի ապագան Ֆլորենտինո Պերեսի շնորհիվ ամենաբարձր մակարդակի վրա է։ Եվ այդպես կլինի առաջիկա տարիներին՝ անկախ այն խաղացողներից, ովքեր կարող են գալ»,- Անչելոտիին իր Twitter-ում մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆլորենտինո Պերեսը մադրիդյան ակումբի ներկայիս նախագահն է։
Մադրիդի «Ռեալը» 23-ամյա Մբապեի գլխավոր հավակնորդն է, ում պայմանագիրը փարիզցիների հետ ավարտվում է մրցաշրջանի ավարտին։