Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է մարզիչների աշխատանքի գնահատականի մասին։
«Ինձ բախտ է վիճակվել աշխատել մեծ ակումբներում։ Մարզչին գնահատելիս պետք է հաշվի առնել ոչ միայն նվաճած տիտղոսները։
Հիանալի են նաև այն մարզիչները, ովքեր փրկում են իրենց թիմերին առաջնությունից դուրս մնալուց։
Երբ ինձ ասում են, որ բախտս բերել է, ես դա ընդունում եմ որպես միայն իմ հատկանիշներից մեկը: Նապոլեոնն ասում էր, որ հաջողակ գեներալներին գերադասում է լավ գեներալներից»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն: