Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշն այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Այս մասին խաղացողը հայտնել է սոցիալական ցանցերում։
«Ցավոք սրտի, սա այն նորությունը չէ, որին ես ակնկալում էի, և խորը տխրությամբ գիտակցում եմ, որ չեմ կարողանա օգնել իմ թիմին մրցաշրջանի մնացած հանդիպումներում։
Այժմ ես կարող եմ աջակցել «Ատլետիկոյին» միայն խաղադաշտից դուրս և քրտնաջան աշխատել իմ վերականգնման վրա, որպեսզի ավելի ուժեղ վերադառնամ»,- գրել է Ֆելիքսը:
Պորտուգալացին վնասվածք էր ստացել ապրիլի 17-ին Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի «Էսպանյոլի» դեմ խաղում (2:1): Ինչպես տեղեկացնում է «Ատլետիկոյի» կայքը, հարձակվողի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի մկանի վնասվածք։