«Բարսելոնայի» հարձակվող Անսու Ֆատին գոհ չէ «Բարսելոնայի» բժիշկներից, որոնք իրեն առաջարկել են վիրահատություն իրականացնել «Աթլետիկի» դեմ հունվարին կայացած խաղում ստացած վնասվածքից հետո, հայտնում է Sport.es-ը:
Ֆատին հրաժարվել է վիրահատվել՝ նախընտրելով պահպանողական բժշկությունը: Ֆուտբոլիստն ու իր ընտանիքը հանդիպել են ակումբի տարբեր ներկայացուցիչների հետ՝ ներառյալ Չավին ու բժիշկ Ռիկարդ Պրունուն, որոնք ցանկացել են, որ Անսուն վիրահատվի: Այդուհանդերձ, 19-ամյա ֆուտբոլիստը հրաժարվել է:
Ֆատին արդեն վերականգնվում է, իսկ վիրահատության դեպքում նա տևական ժամանակ բաց կթողներ:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆատին Իսպանիայի առաջնության 5 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլի հեղինակ: Նա նաև Չեմպիոնների լիգայի 3 խաղի է մասնակցել՝ դառնալով 1 գոլի հեղինակ: