«Բարսելոնայի» ղեկավարությունը քննադատության է ենթարկվել ակումբի մի շարք երկրպագուների կողմից։
PB Nostra Ensenya-ն՝ «Բարսելոնայի» երկրպագուական խմբերից, սուր է արձագանքել Եվրոպա լիգայի խաղի ժամանակ «Այնտրախտի» մեծ թվով երկրպագուների ներկայությանը «Կամպ Նոու» մարզադաշտում։ Երկրպագուները տեղի ունեցածը բնութագրել են որպես «մեծագույն նվաստացում»։
Հաղորդվում էր, որ խաղի ընթացքում գերմանական թիմին աջակցող ավելի քան 20 հազար երկրպագու է ներկա գտնվել։
Այս կապակցությամբ, «Բարսելոնայի»՝ «Կադիսի» դեմ ապրիլի 18-ին կայանալիք խաղից առաջ PB Nostra Ensenya-ն ցանկանում է բողոքի ակցիա իրականացնել ակումբի ղեկավարության դեմ։