«Բարսելոնան» հույսեր չի կապում Ֆելիպե Կոուտինյուի հետ. այժմ խաղացողը վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլլայում»:
Mirror-ը նշում է, որ կատալոնացիները կօգնեն նոր ակումբ գտնել բրազիլացի կիսապաշտպանի համար, եթե «Աստոն Վիլան» չգնի ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը։
«Բարսելոնան» Կոուտինյուի համար ակնկալում է ստանալ ավելի քան 30 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում անցկացրել է 12 հանդիպում: Ֆուտբոլիստը դարձել է չորս գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ: