«Ռոմայի» ավագ Լորենցո Պելեգրինին մեկնաբանել է Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակչի «Բոդո Գլիմտի» դեմ պատասխան խաղում 4-0 հաշվով հաղթանակը։
«Դեռ շատ առումներով կարող ենք ավելացնել, բայց չի կարելի ասել, որ ի զորու չենք ավելի լավ խաղալ, երբ դա անհրաժեշտ է։
Շատ ուրախ ու բավարարված եմ, որ կարողացանք հասնել մրցաշարի կիսաեզրափակիչ։ Չէի կասկածում թիմի հաջողությանը։ Հասկանում էի, որ հեշտ չի լինելու, բայց վստահ էի, որ մեզ մոտ ամեն ինչ կստացվի»,- Պելեգրինիի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք՝ առաջին խաղն ավարտվել էր «Ռոմայի» 1-2 հաշվով պարտությամբ, բայց ընդհանուր դիմակայության 5-2 հաշվով հաղթանակով հռոմեացիները դուրս եկան կիսաեզրափակիչ։