«Լեսթերը» դարձավ Կոնֆերենցիաների լիգայի պատմության կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։
«Լեսթերը» քառորդ եզրափակչում ուժերը չափեց ՊՍՎ Էյնդհովենի հետ։ Անգլիայում 0:0 հաշվով ոչ-ոքիից հետո «Աղվեսները» հաղթեցին Նիդեռլանդներում՝ 2-1 հաշվով:
ՊՍՎ-ն 27-րդ րոպեին Էրան Զահավիի գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։ Հյուրերը հավասարեցրեցին հաշիվը 77-րդ րոպեին. աչքի ընկավ Ջեյմս Մեդիսոնը: 88-րդ րոպեին Ռիկարդո Պերեյրայի խփած գոլը «աղվեսներին» դուրս բերեց մրցաշարի կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կխաղան «Բոդո Գլիմտ»-«Ռոմա» զույգի հաղթողի հետ (առաջին խաղում 2-1):