«Բոդո-Գլիմտի» երկրպագուները «Ռոմայի» հետ հանդիպմանը ներկա կլինեն գլխավոր մարզչի դեմքով դիմակներով։
ՈՒԵՖԱ-ն Կյետիլ Կնուտսենին և «Ռոմայի» դարպասապահների մարզիչ Նունո Սանտուշին որակազրկել է մեկ խաղով։
Նորվեգիայի չեմպիոնի մոտ 1500 երկրպագուներ եկել էին պատասխան խաղին, որն այսօր կկայանա Հռոմում։ Nrk.no-ի փոխանցմամբ՝ երկրպագուները մոտ 100 դիմակ են պատրաստել Կնուտսենի դեմքով։
«Ռոմա» — «Բոդո-Գլիմտ» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: