Արտաշատում ավարտվել է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցել է 75 ըմբիշ։
Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Երիտասարդների պայքարում Հայաստանի չեմպիոններ են դարձել Հարություն Հովհաննիսյանը (57 կգ), Հայկ Աբրահամյանը (61 կգ), Տիգրան Ղազարյանը (65 կգ), Հայկ Պապիկյանը (70 կգ), Մենուա Յարիբեկյանը (74 կգ), Մուշեղ Մկրտչյանը (79 կգ), Կնյազ Իբոյանը (86 կգ), Սերգեյ Սարգսյանը (92 կգ) և Լյովա Գևորգյանը (125 կգ):