Չեմպիոնների Լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Չելսին» սեփական հարկի տակ 1-3 հաշվով պարտվեց Մադրիդի «Ռեալին»։
Պատասխան խաղից առաջ իր սպասելիքների մասին է խոսել «ազնվականների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։
«Շատ դժվար փորձություն և առաջադրանք է մեզ սպասվում։ Հաշվի առնելով առաջին խաղի ընթացքը, և այն, թե որ մարզադաշտում ենք խաղալու՝ մեր գործը շատ դժվար է դարձնում։
Առաջին խաղում չկարողացանք բավարար կերպով ագրեսիվ գործել։ Մրցակիցը մեզ գերազանցեց ֆիզիկապես, քանի որ նրանք իրենց առաջնությունում խաղում են հինգ փոխարինման կանոնով, իսկ մենք ԱՊԼ-ի նման լիգայում բոլորից շատ հանդիպումներ ենք անցկացրել։
Հասկանալի է, որ դժվար է հաղթահարել այս արգելքը, բայց փորձել պետք է։ Փորձել, նշանակում է առավելագույն կերպով նվիրվել խաղադաշտում։ Առանց հետ նայելու գնալու ենք մինչև վերջ։
Մեծ ֆուտբոլային երեկո է լինելու, իսկ մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի նախորդ խաղից շատ ավելի լավ տեսք ունենանք»,- նշել է գերմանացի մասնագետը։