Նիդեռլանդներում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումը, որում «Ֆեյենորդը» տանը ոչ-ոքի խաղաց Պրահայի «Սլավիայի» հետ՝ 3-3։
Տանտերերի կազմում գոլերի հեղինակ դարձան Լուիս Սինիստերան, Մարկոս Սենեզին և Օրկուն Կեկչուն։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Պետեր Օլայնկան, Ժիրա Սորը և Իբրահիմ Տրաորեն։
Նշենք, որ չեխական ակումբն իր 3-րդ գոլը խփեց հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին։
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 14-ին Չեխիայում։
























































