«Վիլյառեալի» դարպասապահ Ռուլին կիսվել է Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի առաջին խաղից ունեցած սպասելիքներով։
«Մենք բոլոր մրցակիցներին նույն հարգանքով ենք վերաբերվում: Այո, «Բավարիան» ֆավորիտ է, բայց մենք ցանկանում ենք լավ խաղ անցկացնել և պատմություն կերտել:
Թուրինում 1/8 եզրափակիչի պատասխան խաղում մեր թիմում բոլորը թիավարեցին մեկ ուղղությամբ։ Բոլորը բոլորի համար աշխատեցին, իսկ թիմային խաղը մեզ հաջողություն բերեց։ Այսօր մենք կփորձենք անել նույնը»,- ասել է Ռուլին ասուլիսի ժամանակ։
«Վիլյառեալ»-«Բավարիա» խաղը կկայանա այսօր՝ ապրիլի 6-ին: Հանդիպման մեկնարկը նախատեսված է ժամը 23:00-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Վիլյառեալի» հաղթանակը գնահատում է 5,50 գործակցով, ոչ-ոքին՝ 4,45, իսկ «Բավարիայի» հաղթանակը՝ 1,60։