«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ՉԼ 1/4 եզրափակչի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է մադրիդցիների հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։
«Ուզում եմ գովել Բենզեմային։ Կարծում եմ՝ մի քանի տարի առաջ նա համաշխարհային ֆուտբոլի ամենաթերագնահատված խաղացողներից մեկն էր։ Դա այլևս այդպես չէ։ Նա արժանի է այն ամենին, ինչը հիմա տեղի է ունենում իր հետ։
Նա շատ բան է նշանակում «Ռեալի» համար, առանցքային դեր ունի թիմում։ Դա տպավորիչ է։ Կարիմը հիանալի խաղացող ու անհատականություն է։ Բայց հիմա նման բնութագրումն արդարացի է նաև թիմի մյուս խաղացողների համար։ Այդ թիմում շատ ուժեղ անհատականություններ կան»,- Տուխելի խոսքերն է փոխանցում Goal-ը։
























































