Ըմբշամարտի միջազգային ֆեդերցիան հաստատել է 2023 թվականի մեծահասակների և 2024 թվականի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունների մրցավայրերը:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում հաջորդ տարի կանցկացվի մեծահասակների Եվրոպայի առաջնությունը: Զագրեբում 2012 թվականին անցկացվել է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, բայց 2023 թվականի ԵԱ-ն կլինի մեծահասակների առաջին մայրցամաքային առաջնությունը, որ Խորվաթիայի մայրաքաղաքը կընդունի.
«Խորվաթիայի ըմբշամարտի ֆեդերացիան շատ վստահելի գործընկեր է եղել և շարունակաբար բարելավել է իր կազմակերպչական ունակությունները՝ պատանեկան տարբեր մակարդակի մրցաշարեր ընդունելով»,- ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը:
UWW-ն նաև հաստատել է, որ 2024 թվականի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը կանցկացվի Բաքվում: