«Օլիմպավանում» կայացավ Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյան և մարզիկների մամուլի ասուլիսը:
«Առաջին անգամ էի մասնակցում մեծահասակաների ԵԱ-ին։ Որպես այդպիսին՝ լարվածություն չկար։ Ուրախ եմ արդյունքից։ Կանենք ամեն բան, որ հաջորդ մեդալը ոսկի լինի։
Տարբերությունը երիտասարդական և մեծահասակների առաջնություններո՞ւմ․ վերջինում մասնակիցներն ավելի հասուն են»,- նշեց բրոնզե մեդալակիր Մանվել Խնձրցյանը։
Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը 1 ոսկե, 1 արծաթե և 1 բրոնզե մեդալով է վերադարձել Հունգարիայում կայացած Եվրոպայի առաջնությունից․ ոսկե մեդալ է նվաճել Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը, արծաթե մեդալակիր էդարձել Արման Անդրեասյանը և բրոնզե մեդալակիր՝ Մանվել Խնձրցյանը։