Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում թիմային հաշվարկով զբաղեցրել է 4-րդ տեղը, հայտնում է Հայաստանի Ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 4-3 հաշվով հաղթեց թուրք ըմբիշին ու դարձավ Եվրոպայի չեմպիոն:
55կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը վստահ հաղթանակով դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Նրա մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Դենիս Ֆլորին Միհան էր, որին մեր ըմբիշը հաղթեց 9-1 հաշվով։
Գևորգ Ղարիբյանը 5:1 հաշվով հաղթեց Էրիկ Տորբային և բրոնզե մեդալակիր դարձավ։
Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալի համար պայքարում տուշեով հաղթեց Ռամազ Զոիձեին։