Դավիթ Դավիդյանը կհեռանա ռուսական «Խիմկիից»։ Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին։ Վարձակալական հիմունքներով «Օրենբուրգում» խաղացող Արշակ Կորյանը ևս չի վերադառնա «Խիմկի», որի ղեկավարներից մեկն ադրբեջանցի է և հատուկ ցուցում է տվել մարզիչներին` երկու հայ ֆուտբոլիստների հետ կապված։
Դավիդյանի ծառայություններով հետաքրքրված են «Արարատ-Արմենիան», «Փյունիկը»և մոլդովական «Շերիֆը»։ Նշված ակումբները ցանկություն են հայտնել պայմանագիր կնքել Դավիդյանի հետ, սակայն գործարքը հնարավոր չէ իրագործել, քանի որ վերջինս ունի ռուսական անձնագիր, ինչը խոչընդոտ է հանդիսացել` այս ժամանակահատվածում տեղափոխվելու այլ ակումբ։
Արդեն ամռանը Դավիդյանը, հավանաբար նաև Կորյանը, կունենան նոր ակումբ։
























































