Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
60կգ քաշային Գևորգ Ղարիբյանը մեկնարկեց հաղթանակով: 67 կգ քաշային Սալվիկ Գալստյանը 5:0 հաշվով հաղթեց մեկնարկային գոտեմարտում:
Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում 1:1 հաշվով զիջեց մոլդովացի ըմբիշին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը դուրս է եկել եզրափակիչ։