Transfermarkt-ը թարմացրել է MLS-ի ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակում տեղ է գտել նաև «Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Լուկասի տրանսֆերային արժեքը մնացել է անփոփոխ։
Սելարյանը ևս 5 ֆուտբոլիստների հետ 8 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով բաժանում է 8-13 հորիզոնականները։
18 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով MLS-ի ամենաթանկարժեք ֆուտբլիստ է համարվում «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Տյագու Ալամդան։