Օրեր առաջ, Հայաստանի առաջնության գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Կիպրոսում ընկերական հանդիպում անցկացրեց Եկատերինբուրգի «Ուրալի» հետ (1:1):
Այդ հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը,ով փոխարինվեց խաղի 52-րդ րոպեին:
Sport24-ը տեղեկացնում է, որ Հարոյանի ապաքինման համար կպահանջվի 7-ից 10 օր: Այսպիսով, Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքը ավարտված է «Ուրալի» պաշտպանի համար:
Հիշեցնենք, որ ՌՊԼ-ի այս մրցաշրջանում Հարոյանը մասնակցել է 19 հանդիպման և դարձել 1 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: