Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում 9 անպատասխան գնդակ ընդունեց Նորվեգիայից։
Խաղից հետո մեր թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասաց հետևյալը․
-Կարո՞ղ եք ասել խաղի մասին Ձեր կարծիքը
-Կարծում եմ՝ արդյունքն ամեն ինչի մասին խոսում է։ Շատ հեշտ է այսօր վերլուծել այս խաղն ու կարծում եմ՝ մրցակիցը բավականին գերազանցում էր մեր հավաքականին, իր դերը խաղաց նաև կարմիր քարտը, խիստ որոշում էր, այդ պահից մեր թիմը չէր մրցակցում։ Առաջին հերթին ես՝ որպես գլխավոր պատասխանատու, պետք է ներողություն խնդրեմ մեր երկրպագուներից։
-Շատ մարդիկ տեսան, որ առաջին կեսում շատ կոպիտ էին Հոլանդի հանդեպ, ի՞նչ կասեք։
-Չեմ կարծում, որ դրանք շատ կոպիտ խախտումներ էին, պարզապես պետք է ուշադիր լինել նման խաղացողների նկատմամբ։ Կարծում եմ՝ 11-մետրանոցի որոշումը չափազանց խիստ էր։ Բայց մենք, չի կարելի ասել, թե կոշտ թիմ ենք, որովհետև այդքան խախտումներ չենք արել։ Չէինք մրցակցում, մրցակիցը բոլոր մենապայքարներում հաղթող դուրս եկավ։
-Ո՞րն էր Հոլանդին կանգնեցնելու Ձեր պլանը։
-Նման խաղացողի հետ պայքարի ընթացքում պետք է կարողանաս թիմային խաղ ցուցադրել ու դրա շնորհիվ չեզոքացնես նման ֆուտբոլիստին։