Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղում ընթանում է երկրորդ կեսը։ Հաշիվն արդեն 6-0 է։
58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գնդակը կարծես պատահաբար դիպավ Քինգին ու հայտնվեց Յուրչենկոյի դարպասում։ Սա ֆուտբոլիստի 3-րդ գոլն էր այս խաղում։ Բացի նրանից մեր թիմի դարպասն այսօր գրավել են Էրլինգ Հոլանդը՝ դուբլ և Քրիստիան Տորստվեդտը։
Ի դեպ, Քինգն առաջին հեթ-տրիկն է գրանցում հավաքականի կազմում։