Նորվեգիա-Հայաստան ընկերական խաղի 17-րդ րոպեին մրցակցի հարձակվող Էրլինգ Հոլանդը դաշտի կենտրոնից գնդակով առաջ ընթացավ՝ շրջանցելով Էդուարդ Սպերցյանին, Վարազդատ Հարոյանին, Ստյոպա Մկրտչյանին, ապա Արման Հովհաննիսյանը կանոնների կոպիտ խախտումով սահանկումով կասեցրեց նորվեգացու առաջընթացը։ Մրցավարը Հովհաննիսյանին ուղիղ կարմիր քարտով հեռացրեց խաղադաշտից՝ մեր թիմին թողնելով տասը հոգով։ Արման Հովհաննիսյանը ևս, կարծես, վնասվածք ստացավ, նա խաղադաշտը լքեց պատգարակի վրա։
Կապառոսը Էրիկ Վարդանյանի փոխարեն դաշտ դուրս բերեց Կամո Հովհաննիսյանին։