Շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունում կայացել են երկրորդ տուրի պարտիաները: Հաղթանակներ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Նրանց ակտիվում այժմ 2-ական միավոր կա:
Իրենց պարտիաները հաշտությամբ են ավարտել Մանուել Պետրսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մամիկոն Ղարիբյանը և Արթուր Դավթյանը. նրանք 1,5-ական միավոր ունեն։
Ռոբերտ Հովհաննիսյանը և Էմին Օհանյանը պարտվել են: Ռոբերտը 1 միավոր ունի իր ակտիվում, իսկ Էմինը՝ 0,5 միավոր։
Այսօր կկայանա մրցաշարի 3-րդ խաղափուլը։
Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո: Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո: