Այսօր Բուդապեշտում մեկնարկել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
65 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը 6:4 հաշվով հաղթեց սերբ ըմբիշին մեկնարկային գոտեմարտում: 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը ևս հաղթանակով մեկնարկեց։
Հայաստանի հավաքականները մրցավայր են մեկնել հետևյալ կազմերով։
Հունահռոմեական հավաքական․
Ռուդիկ Մկրտչյան (55 կգ)
Գևորգ Ղարիբյան (60 կգ)
Հրաչյա Պողոսյան (63 կգ)
Սլավիկ Գալստյան (67 կգ)
Մալխաս Ամոյան (77 կգ)
Կարապետ Չալյան (82 կգ)
Դավիթ Օվասափյան (130 կգ)
գլխավոր մարզիչ՝ Էդուարդ Սահակյան
Ազատ ոճի հավաքական․
Մանվել Խնձրցյան (57 կգ)
Արսեն Հարությունյան (61 կգ)
Գեւորգ Թադևոսյան (65 կգ)
Արման Անդրեասյան (70 կգ)
Հրայր Ալիխանյան (74 կգ)
Արման Ավագյան (79 կգ)
Հովհաննես Մխիթարյան (92 կգ)
գլխավոր մարզիչ՝ Հաբեթնակ Կուրղինյան
Մրցաշարը կմեկնարկի մարտի 28-ին և կավարտվի ապրիլի 3-ին։