Մարտի 27-ին Հայաստանի ազգային հավաքականը ժամանեց Նորվեգիայի մայրաքաղաք Օսլո, որտեղ մարտի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նորվեգիայի ընտրանու հետ:
Թիմը կհանգրվանի Օսլոյի Ռեդիսոն Բլու Նիդալեն հյուրանոցում: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Նորվեգիա-Հայաստան խաղը կկայանա մարտի 29-ին Օսլոյի «Ուլևոլ» մարզադաշտում: Սկիզբը՝ Երևանի ժամանակով 21:00-ին: