Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդը խոսել է Հայաստանի հավաքականի դեմ կայանալիք ընկերական խաղի մասին։
«Չենք խաբի մեզ ու ասենք, որ այն կարևորագույն խաղ է։ Բայց, ամեն դեպքում, միջազգային խաղերը ֆուտբոլային կարիերայի վառ կողմերից են։ Դրանք կարևոր են հետագա խաղերին պատրաստվելու տեսանկյունից»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։
Նորվեգիայի հավաքականն ընկերական խաղերի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականին Օսլոյում կընդունի մարտի 29-ին։