Նորվեգիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ստոլե Սոլբակենի օգնական Բրեդե Հանգելանդն ասել է, որ եթե թիմի առաջատար Էրլինգ Հոլանդն իրեն լավ զգա, ապա Հայաստանի հավաքականի դեմ խաղում մեկնարկային կազմում կլինի։
«Ստոլեն ինձ թույլ է տվել ասել, որ եթե Էրլինգն իրեն լավ զգա, Հայաստանի դեմ խաղին մեկնարկային կազմում կլինի։
Հայաստանի դեմ խաղը հանդիսականի համար ամենադիտարժաններից չէ, բայց Հոլանդի մասնակցության դեպքում ամեն ինչ կարող է փոխվել»,- գլխավոր մարզչի օգնականի խոսքերն է փոխանցում Dagbladet-ը։
Նորվեգիայի հավաքականն ընկերական խաղերի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականին Օսլոյում կընդունի մարտի 29-ին։