Իսպանիայի արքայական գավաթի խաղարկությունում հայտնի է դարձել կիսաեզրափակչի երկրորդ թիմի անունը։
«Միրանդեսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վիլյառեալին»։ Սեգունդան ներկայացնող թիմը շարունակում է անակնկալների շարքը։ «Սելտային» ու «Սևիլիային» պայքարից դուրս թողնելուց հետո այս անգամ «Միրանդեսը» առավելության հասավ Լա լիգայի մեկ այլ ներկայացուցչի՝ «Վիլյառեալի» նկատմամբ։
Խաղն ավարտվեց Սեգունդայի 11-րդ հորիզոնականում ընթացող թիմի 4-2 հաշվով հաղթանակով։
Հիշեցնենք, որ կիսաեզրափակչի ուղեգիր է նվաճել նաև «Գրանադան»։ Հինգշաբթի կկայանան քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները՝ «Ռեալ Մադրիդ» — «Ռեալ Սոսիեդադ» և «Աթլետիկ» — «Բարսելոնա»։