«Միլանը» բանակցություններ է վարում հարձակվող Ռաֆայել Լեաուի հետ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։
Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Շիրան, ակումբում վստահ են, որ առաջիկա շաբաթների ընթացքում կերկարաձգեն պայմանագիրը 22-ամյա պորտուգալացու հետ մինչև 2026 թվականը։ «Միլանը» խաղացողին կառաջարկի տարեկան 4,5 միլիոն եվրո աշխատավարձ + բոնուսներ։
Նշվում է, որ Լեուի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել բազմաթիվ ակումբներ, սակայն «Միլանը» նրան առանցքային խաղացող է համարում և մտադիր չէ բաց թողնել։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ: